Հայաստանի Հանրապետության նախագահը 07.02.2007թ.-ին թիվ ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը (այսուհետ՝ Ազգային անվտանգության ռազմավարություն): Ազգային անվտանգության ռազմավարության ներածական մասում սահմանված է վերջինիս հասկացությունը, մասնավորապես՝ ազգային անվտանգության ռազմավարությունը պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգն է : Ի թիվս այլոց, սահմանված է նաև հետևյալը՝
«Ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներն են`
· պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,
· իրավունքի գերակայության ապահովումը,
· ժողովրդավարական արժեքների արմատավորումը,
· դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,
· զինված ուժերի մարտունակությունը,
· անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,
· արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը,
· սոցիալական արդարության ապահովումը:»:
Ազգային անվտանգության ռազմավարության 3-րդ կետում սահմանված են ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները, որոնք դասակարգվում են երկու հիմնական խմբի՝ արտաքին և ներքին: Ներքին սպառնալիքների թվում նշված է նաև հետևյալը՝
«Ներքին սպառնալիքներ են՝
Պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը, դատա-իրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անցումային շրջանում և բարեփոխումների ակտիվ փուլում: Ազգային անվտանգությանը սպառնալիք կարող են լինել պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը և բարեփոխումների գործընթացի դանդաղումը: Դատական իշխանության արդյունավետ, անաչառ և անկախ գործունեությունը բացառիկ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևոր ցուցանիշ է դրա նկատմամբ հասարակության վստահության մակարդակը:¦:
Անհրաժեշտ է հիշատակել, որ ՀՀ արադարադատության նախարարը, 25.01.2012թ. խոսելով ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումների 2012-2016թ. թվականների ռազմավարական ծրագրի մասին, հայտնել էր, որ ներկայումս դատական համակարգի նկատմամբ անվստահության աստիճանը կազմում է 70-80 տոկոս: Միաժամանակ նախարարը հայտնել էր նաև, որ նշված ծրագրով դատական համակարգի նկատմամբ անվստահության աստիճանը նախատեսվում է կրճատել՝ հասցնելով մինչև 30-40 տոկոսի:
Ուստի՝ կարծում եմ, որ դատական իշխանության անաչառության և անկախության ապահովումը, դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը կարևորվում են ոչ միայն կոնկրետ անձանց կոնկրետ իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլև անփոխարինելի նշանակություն ունեն դադեր շարունակ կորցրած և վերջապես վերականգնված Հայոց պետության ամրապնդման համար:
Վարուժան Վարդանյան
Փաստաբան