Կարծիքներ մեր մասին

Շատ շնորհակալ եմ Վարուժան Վարդանյանին  անհատական մոտեցման համար: Իր ջանքերի շնորհիվ նա կարողացավ լուծել այն վեճը, որն ավելի քան 5 տարեկան է: Խոսքը գնում է ՊԵԿ-ի կողմից ինձանից անօրինական գումարի գանձման վեճի մասին, մոտ  5.100.000 դրամ:
Հատուկ շնորհակալություն իմ խնդրի վերաբերյալ դատական լսումներին և խորհրդատվություններին մասնակցության նպատակով հատկացված ժամանակի համար:Մաղթում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին կարիերայի աճ և միայն դրական արդյունքներ:
Հարգանքներով
Կարեն Պետրոսյան                                               
21 փետրվարի, 2020թ.


          Հարգելի Վարուժան Վարդանյան,
          Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել   <Վարդանյան և Գործընկերներ>  իրավաբանական գրասենյակին, ի դեմս Ձեզ,  նման բարձր որակի ծառայություններ մատուցելու համար: Շատ գոհ եմ  իմ և մեր գրասենյակի նկատմամբ ցուցաբերած հոգատար և պատասխանատու մոտեցման համար: Բոլորին միանշանակ խորհուրդ կտամ օգտվել Ձեր մատուցած պրոֆեսիոնալ ծառայություններից, մաղթում եմ միայն նորանոր  ձեռքբերումներ և մեծ հաջողություններ Ձեր գրասենյակին:
         Հարգանքներով՝ Էմիլյա Խաչատրյան:
         «Էյ Փլաս Այիմբայբ Սքիլզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ
         08 հոկտեմբերի,2019թ.