Ծառայություններ












ՎԱՐԴԱՆՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ իրավաբանական գրասենյակը իրավաբանական ծառայություններ է մատուցում օրենսդրության (իրավունքի) հետևյալ ոլորտներում
   Քաղաքացիական իրավունք, այդ թվում`
            Առևտրային ընկերությունների իրավունք,
            Սեփականության իրավունք,
            Պարտավորական իրավունք,
            Մտավոր սեփականության իրավունք,
            Միջազգային մասնավոր իրավունք,
   Վարչական իրավունք, այդ թվում`
            Հարկային իրավունք, 
            Մաքսային իրավունք
   Աշխատանքային իրավունք
   Հողային իրավունք,
   Բնապահպանական իրավունք
   Ֆինանսական, բանկային իրավունք
   Սնանկության իրավունք
   Հանքարդյունահանման իրավունք
   Հեռահաղորդակցության իրավունք
   Իրավունքի (օրենսդրության) այլ ճյուղեր

Իրավաբանական խորհրդատվություն
Իրավական հարցերի վերաբերյալ բանավոր իրավաբանական խորհրդատվություն
Իրավական հարցերի վերաբերյալ գրավոր իրավաբանական խորհրդտավություն (իրավաբանական գրավոր պարզաբանումների կազմում (նաև` անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով)),
Տարբեր գործարքներից առաջ փաստաթղթերի իրավական ստուգում և պատշաճ ուսումնասիրություն (legal due diligence), իրավական ռիսկերի գնահատում, գրավոր եզրակացությունների կազմում (նաև` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով)

     Անհրաժեշտ է հիշել, որ ճիշտ իրավաբանական խորհրդատվությունը կարող է լուծել կամ կանխել բազմաթիվ խնդիրներ: Մինչդեռ սխալ իրավաբանական խորհրդատվությունը կարող է չվերացնել խնդիրները և նույնիսկ ավելացնել դրանք: Մեզ մոտ դուք կսատանաք ճիշտ և լիարժեք իրավաբանական խորհրդտավություն բարձրացված հարցերի վերաբերյալ:

   Իրավաբանական անձանց հիմնադրում, առանձնացված ստորաբաժանումների բացում, վերակազմավորում
Իրավաբանական անձանց հիմնադրում. հիմնադրման որոշումների, կանոնադրությունների  կազմում` պետական գրանցման համար
Իրավաբանական անձանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների բացում
Իրավաբանական անձանց վերակազմակերպում,
Նաև`
Կանոնադրություններում փոփոխությունների կամ լրացումների կազմում` պետական գրանցման համար
Բաժնեմասերի, բաժնետոմսերի օտարում


    Մտավոր սեփականության օբյեկտների գրանցում 
Ապրանքային կամ սպասարկման նշանների գրանցում
Գյուտերի, օգտակար մոդելների գրանցում


     Իրավաբանական անձանց ամսական իրավական սպասարկում ֆիքսված վճարի դիմած
Կազմակերպության ներքին կամ անհատական իրավական ակտերի կազմում (նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով), այդ թվում`
Տնօրենի հրամաններ, կարգադրություններ, աշխատանքային կանոնակարգերի   կազմոևմ):
      Հիմնադիրների (բաժնետերերի կամ մասնակիցների) ժողովի որոշումների կազմում: Տնօրենների խորհրդի որոշումների կազմում
Պայմանագրերի կազմում, պայմանագրերի վերանայում
Աջակցություն կազմակերպությանը պարտքերի դատական բռնագանձման, խախտված իրավունքների վերականգնման գործում
Կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում, դիմումների, բողոքների, պատասխան-գրությունների կազմում
Այլ ծառայություններ

Պատվիրատու կազմակերպության համար տվյալ իրավաբանական ծառայության առավելություններից մեկը կարող է լինել այն հանգամանքը, որ վերջինս իրավաբանի հետ չի մտնում աշխատանքային հարաբերության մեջ, հետևաբար` նաև հարկադրված չէ վերջինիս գրանցել որպես աշխատող, կրել գործատուի պարտականություններ (ստեղծել աշխատանքային պայմաններ, կատարել աշխատավարձից եկամտային հարկի պահումներ, արձակուրդային վճարումներ և այլն): Փոխարենը կազմակերպությունը կնքում է իրավաբանական ծառայությունների պայմանագիր իրավաբանական գրասենյակի հետ, վերջինիս վճարում է ամսական կարգով իրավաբանական ծառայության ֆիքսված վճար (համաձայնեցված կողմերի միջև ըստ նախատեսվող ծառայությունների ծավալի), չի ստեղծում որևէ աշխատատեղ, չի կատարում որևէ հարկի պահումներ: Իրավաբանական գրասենյակը, որպես հարկատու, ինքն է հաշվարկում և վճարում իր հարկերը ծառայության վճարի գումարից: Նման դեպքում իրավաբանական ծառայությունները նաև մատուցվում են ոչ թե միայն մեկ իրավաբանի կողմից, այլ` բազմամյա փորձ ունեցող իրավաբանների (փաստաբանների) թիմի կողմից:


    Պայմանագրերի կազմում`
Մասնակցություն նախապայմանագրային բանակցություններին,
Քաղաքացիական (ներառյալ` առևտրային բնույթի) պայմանագրերի կազմում, աշխատանքային պայմանագրերի, տարաբնույթ համաձայնագրերի կազմում, նաև` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով:   
Արդեն կազմված պայմանագրերի նախագծերի ստուգում և վերլուծություն, իրավական ռիսկերի գնահատում, պայմանագրերի նախագծերում փոփոխությունների, լրացումների կատարում

    Պայմանագիրը, օրենքի համաձայն, կնքման պահից դառնում է պարտադիր դրա կողմերի համար: Ուստի պայմանագրային պարտավորություններ ստանձնելուց առաջ պետք է լինել ուշադիր: Պայմանագրի` իրավաբանորեն գրագետ կազմումը կարող է կանխել ապագայում Ձեզ համար հնարավոր խնդիրների առաջացումը:


    Դատական ներկայացուցչություն
Գործերի վարում դատարաններում, այդ թվում`
Առաջին ատյանի դատարաններ,
Վարչական դատարան,
Վերաքննիչ քաղաքացիական դատարան,
Վերաքննիչ վարչական դատարան,
Վճռաբեկ դատարան,
Սահմանադրական դատարան,
Մարդու իրավունքների եվրոպական դատարան,
Առևտրային արբիտրաժ
Դատավարական անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, այդ թվում`
Հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների կազմում,
Գրավոր դիմումների, միջնորդությունների, առարկությունների կազմում,
Վերաքննիչ բողոքների, դրանց պատասխանների կազմում,
Վճռաբեկ բողոքների, դրանց պատասխանների կազմում,
Հաշտության համաձայնագրերի կազմում,
Հարցումների կատարում, ապացույցների ձեռքբերում (նաև օտարերկրյա պետություններում)


     Իրավաբանական ծառայությունները մատուցվում են փորձառու իրավաբանների (փաստաբանների) կողմից: Իրավաբանական ծառայությունները մատուցվում են պատվիրատուի հետ կնքվող իրավաբանական ծառայությունների մատուցման մասին գրավոր պայմանագրի հիման վրա: Նման դեպքում դուք ունենում եք գրավոր պայմանագիր, որտեղ հստակ սահմանվում են Ձեր համար մատուցվելիք իրավաբանական ծառայությունները և Ձեզ համար կարևոր այլ պայմաններ: Իրավաբանական ծառայությունների դիմաց բոլոր վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով` դրամական միջոցները իրավաբանական գրասենյակի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Նման դեպքում Դուք ունենում եմ նաև ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փաստաթուղթ: