Եթե Ձեր կազմակերպությունում ստուգում է անցկացվելու
1. Նախքան ստուգումը սկսելը` համապատասխան պետական մարմինը պարտավոր է հրապարակել ստուգում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր:
2. Ստուգումը սկսվելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ
(բացառությամբ որոշ ստուգումների) հանձնարարագրի կամ հրամանի երկու օրինակն էլ պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) պետք է ներկայացվի Ձեր կազմակերպության ղեկավարին
(կամ նրան փոխարինող անձին)
ծանոթացման և ստորագրման համար:
3. Հրամանում կամ հանձնարարագրում պարտադիր պետք է նշված լինեն`
- ստուգում իրականացնող մարմնի անվանումը
- ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը
- ստուգում իրականացնող պաշտոնատար անձի
(անձանց) պաշտոնը,
անունը, ազգանունը
- այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում
-ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգնման նպատակը, ժամկետը,
ստուգման իրավական հիմքերը
(<<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենք, 3-րդ հոդված, 2-րդ և 3-րդ մասեր)